Arminfo.info


Բարոնուհի Քոքսն ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրները
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 16:55

Արմինֆո. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Humanitarian Aid Relief Trust» (HART) բարեգործական կազմակերպության պատվավոր նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել կազմակերպության գործադիր տնօրեն Սեմ Մեյսոնը, ծրագրերի համակարգող Դեյվիդ Թոմասը, կազմակերպության աջակից Դեյվիդ Ռոդսը, քաղաքական գործիչ Գևորգ Քեփենիկյանը, «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Թադևոսյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության հետ
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 18:35

Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:  Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինը։

Մարտի 8-ին Երեւանում հասարակական տրանսպորտը կանանց համար կլինի անվճար
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024, 12:14

Արմինֆո.Երևանում այս տարի Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, առաջին անգամ մետրոյով, «ՄԱՆ», «Ժոնգ Թոնգ», «Հիգեր» և «Գազել սիթի» ավտոբուսներով, ինչպես նաև տրոլեյբուսներով կանանց համար երթևեկությունը կլինի անվճար` նրանցից գումար չի գանձնվելու: 
Այդ մասին մարտի 4-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նպաստառու ընտանիքների թիվը նվազել է 18 տոկոսով. Միասնական սոցիալական ծառայությունը հաշվետվություն է ներկայացրել վարչապետին
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024, 13:37

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ կառույցի 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում. Սամվել Բաբայան
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024, 13:23

Արմինֆո.Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունում:

Երեւանում տեղի է ունեցել Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստը
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 14:58

Արմինֆո. 2024 թվականի հունվարի 18-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստը։

Human Rights Watch-ն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող առանցքային իրադարձություններին ՝ աշխարհում մարդու իրավունքների համատեքստում
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024, 17:25

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու "ադրբեջանական անկլավից" փախած ավելի քան 100.000 էթնիկ հայերի հնարավոր ներհոսքը Հայաստան գերիշխում էին 2023 թվականին երկրում տեղի ունեցող իրադարձություններում: Այդ մասին ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում ՝ Հայաստանի բաժնում աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի ամփոփման շրջանակում։

3.945.010 դրամ՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին․ Մի դրամի ուժը հունվարին կուղղվի «Հայ Մայրեր» բարեգործական հիմնադրամին
 Հինգշաբթի, 11 Հունվարի 2024, 10:42

Արմինֆո.Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության դեկտեմբեր ամսվա ծրագիրը։ Դեկտեմբերին ընկերությունների հաճախորդների կատարած վճարումների դիմաց կուտակված «մի դրամները»՝ 3.945.010 դրամ, այս ամիս ուղղվում են Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։

Հայաստանի օմբուդսմենն ընդունել է ՄԻԵԴ-ի նախագահի նախկին տեղակալին
 Ուրբաթ, 5 Հունվարի 2024, 16:42

Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 5-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի նախկին տեղակալ Ֆրանսուազ Տյուլկենին և ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին։

Լոռիում հատուկ ծրագիր է մեկնարկել հաշմանդամություն ունեցող երեխաների համար  
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 17:41

Արմինֆո.Ստեփանավանի «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման կենտրոնում կինեզոթերապիայի, լոգոպեդի, հոգեբանի, արտ-թերապիայի և այլ հատուկ ծառայությունների միջոցով օգնում են հաշմանդամություն ունեցող երեխաներին վերադառնալ լիարժեք կյանք։

Եթե չկա եկամուտ, ուրեմն չկա աշխատանք․Փաշինյանը՝ Շրջակա միջավայրի նախարարության ՊՈԱԿ-ների և ազգային պարկերի ղեկավարներին
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2023, 12:41

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Հայաստանում մեկնարկել է արցախցիներին կենսաթոշակների նշանակման դիմումների ընդունումը
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2023, 16:46

Արմինֆո. Այսօրվանից ընդունվում են Լեռնային Ղարաբաղի հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումները: Այդ մասին հաղորդում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:  

Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար կենսաթոշակների ստացման ընթացակարգերը
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 14:48

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելու նպատակով ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի ընթացակարգերը հաստատելու համար։ Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ հասարակական նշանակության շենքերը բոլոր քաղաքացիների համար մատչելի դարձնելու հարցում
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 11:00

Արմինֆո. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և Dimocris International կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառականություն և իրավունքների ու հնարավորությունների ընդլայնում» ծրագիրը ներկայացրել է Երևանի 27 օբյեկտների (մետրոյի 10 և երկաթուղային 3 կայարանների, ինչպես նաև պատմական նշանակության 14 շենքերի) մատչելիության գնահատման արդյունքները։ Արդյունքները ներկայացվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, որը նույնպես գնահատված շենքերի թվում էր:

Հայաստանի օմբուդսմենը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
 Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023, 19:48

Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 29-ին, ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինին։

Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցի գործունեությունն արդյունավետ է եղել. ՀՀ ԱԺ
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2023, 10:27

Արմինֆո. Աշխատանքների հաշվետվողականությունը եւ թափանցիկությունն այն կարեւոր անկյունաքարերն են, որոնց վրա հիմնված՝ մենք իրականացնում ենք մեր համատեղ ծրագրերը: Ինչպես եւ նախորդ տարիները, այս տարին եւս լի էր համատեղ աշխատանքային ձեռքբերումներով, որոնք հիմք են նախապատրաստում ապագա նոր ծրագրերի իրականացման համար:

Հայաստանի իշխանություններն ընդունել են Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության լրացուցիչ երկամսյա ծրագիր
 Հինգշաբթի, 9 Նոյեմբերի 2023, 15:07

Արմինֆո.ռավարությունը նոյեմբերի 9-ի նիստում հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որոշմամբ առաջարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50000 դրամ։

Հայաստանի օմբուդսմենը Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների խախտումները
 Շաբաթ, 28 Հոկտեմբերի 2023, 13:40

Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Անն-Լորանս Պետելին և ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

Գերմանիայի Կարմիր խաչը պատրաստ է ջանքեր գործադրել՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց
 Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2023, 12:03

Արմինֆո. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության պատվիրակությանը՝ ղեկավար Բարբարա Բոշի գլխավորությամբ։

Դունյա Միյատովիչը հաշվետվություն է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության գոտի կատարած այցի մասին. տեքստում օգտագործվում են հայկական տարածքների բացառապես ադրբեջանական տեղանուններ
 Ուրբաթ, 27 Հոկտեմբերի 2023, 12:02

Արմինֆո. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն ավարտում է իր այցը Հայաստան և Ադրբեջան ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ղարաբաղյան տարածաշրջանում և դրա շուրջ հակամարտությունից տուժած մարդկանց մարդու իրավունքների իրավիճակին: Այդ մասին ասվում է կազմակերպության կայքում զետեղված հաղորդագրությունում։




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան